«Արսենալը» համաձայնության է հասել Ռոմելու Լուկակուի հետ
«Չելսին» այդպես էլ չի ստանա 23-ամյա բելգիացուն:
Ինչպես հաղորդում է RTBF-ը, «Արսենալը» պայմանավորվել է Ռոմելու Լուկակուի հետ անձնական համաձայնագրի պայմանների մասին և հիմա զինագործներին սպասվում է բանակցություններ «Էվերթոնի» ղեկավարության հետ:
Ավելի վաղ Լուկակուի նկատմամբ գլխավոր հավակնորդը համարվում էր նրա նախկին թիմը՝ «Չելսին»: Սպասվում էր, որ «կապույտները» կվճարեն «Էվերթոնին» 85 մլն եվրո:
Լուկակուն «Չելսի» է տեղափոխվել 2011թ.: Մեկական մրցաշրջան վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Բրոմվիչում» (2012-13) և «Էվերթոնում» (2013-14), որի կողմից էլ հետագայում գնվել է:
Վերջին 9 մրցաշրջանների ընթացքում Լուկակուն Պրեմիեր Լիգայում դարձել է 60 գոլի հեղինակ, այդ ցուցանիշով զիջելով միայն Սերխիո Ագուերոյին (79):
Պատրաստեց Անի Գաբուզյանը