
Իսպանիայում սկսվել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը

Իսպանիայում սկսվել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Քվերակությունн սկսվել է տեղի ժամանակով 10:00-ին և ավարտվելու է 21:00-ին: Իսպանացիները պետք է ընտրեն ստորին պալատի 350 պատգամավորի և 208 սենատորի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ընտրելու իրավունք ունի 36,5 միլիոն քաղաքացի, որից 34,6 ապրում են Իսպանիայի տարածքում, ևս 1,9 մլնч երկրի տարածքից դուրս: Շուրջ 1,5 մլն մարդ քվերակել է փոստային ծառայության միջոցով: Հունիսի 26-ին ընտրողների թիվը դեկտեմբերին անցկացրած ընտրությունների համեմատ ավելացել է 197 հազար 245-ով: Իսպանիայում բացվել է 22 հազար 953 ընտրատեղամաս: Կույրերի կամ թույլ տեսողություն ունեցող անձանց համար պատրաստվել է բրալյան քվեաթերթիկ:
Անցկացված սոցոլոգիական հարցման համաձայն` առաջատար է համարվում Ազգային կուսակցությունը` Մարիանո Ռախոյի գլխավորությամբ, ինչպես նաև Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը:
Այս ընտրությունները կլինեն ժողովրդավարական Իսպանիայի 13-րդ ընտրությունները, առաջին ընտրությունն անցկացվել է Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից հետո` 1977 թվականի հունիսի 15-ին: