Պորտուգալիան դարձավ միակ թիմը, որը 6 անգամ անընդմեջ դուրս է գալիս Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ
Գերմանացիները, իսպանացիները, իտալացիները և ֆրանսիացիները մի կողմ քաշված նյարդայնացած ծխում են:
Շաբաթ Պորտուգալիան լրացուցիչ ժամանակի վերջում Ռիկարդու Կուարեժմայի խփած գոլի շնորհիվ կորզեց հաղթանակը Խորվաթիայից (1:0):
1996թ. սկսած, երբ Եվրոպայի առաջնություններում սկսեցին անցկացվել քառորդ եզրափակիչները, Պորտուգալիան մնում է միակ թիմը, որը հասել է այդ փուլին բոլոր
6 անգամները:
Նախորդ 5 մրցաշարերում Պորտուգալիան 2 անգամ պարտվել է քառորդ եզրափակիչում (1996, 2008), 2 անգան նվաճել է բրոնզե մեդալներ (2000, 2012) և 1 անգամ խաղացել է եզրափակիչում (2004):
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար պորտուգալացիները կհանդիպեն Լեհաստանի հետ: Խաղը տեղի կունենա հունիսի 30-ին, Մարսելում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը