
Շուլցը կոչ է արել Բրիտանիային հունիսի 28-ին ներկայացնել ԵՄ-ից դուրս գալու հայտը

Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է արել Բրիտանային ԵՄ-ից դուրս գալու հայտը ներկայացնել արդեն հունիսի 28-ին՝ երեքշաբթի:
«Դանդաղումը միայն ձեռնտու է բրիտանացի պահպանողականների կուսակցական տակտիկային, որը վնասում է բոլորին: Երկար չլուծվող հարցը ավելի մեծ անվստահություն է առաջացնում՝ վտանգելով աշխատատեղերը: Այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ բրիտանական կառավարությունը կկատարի իր խոստումները: Երեքշաբթի կայանալիք գագաթաժողովը դրա համար հարմար ժամանակ է»,- ասել է Շույցը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:
Նշվում է, որ գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 28-29-ին: Գագաթաժողովի երկրորդ օրը կանցկացվի առանց Բրիտանիայի մասնակցության: