
Ամերիկայի գավաթ-2016. Բակկիի գոլի շնորհիվ Կոլումբիան նվաճեց բրոնզե մեդալները

Ամերիկայի գավաթի շրջանակներում ԱՄՆ-ում տեղի ունեցավ 3-րդ տեղի համար խաղը: Տան տերերը հանդիպեցին Կոլումբիայի հավաքականի հետ և պարտվեցին նվազագույն հաշվով:
Միակ գոլը 31-րդ րոպեին խփեց «Միլանի» հարձակվող Կարլոս Բակկան: Իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց «ՊՍՎ»-ի պաշտպան Սանտյագո Արյասը: Ավելացրած ժամանակում կրքերը այնպես բորբոքվեցին, որ դաշտից հեռացվեցին 2 հոգի: Ժամանակից շուտ խաղն ավարտեցին ամերիկացի պաշտպան Մայքլ Օրոսկան և կոլումբիացի Սանտյագո Արյասը:
Կոլումբիայի հավաքականը 4-րդ անգամ նվաճում է Կոպա-Ամերիկայի բրոնզե մեդալները: Մինչ այս կոլումբիացիներին դա հաջողվել էր 1987, 1993 և 1995թթ.:
Ամերիկայի գավաթ
ԱՄՆ – Կոլումբիա 0:1
Գոլեր. Բակկա, 31 (0:1)
Պատրաստեց Անի Գաբուզյանը