Բաժիններ՝

Ովքեր են CEO-ները, CFO-ները, CMO-ները…

Բիզնես լրահոսում վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում CEO, CFO, COO և այլ հապավումներ։ Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ են նշանակում դրանք։

CEO (Chief Executive Officer) —  բառացի՝ գլխավոր գործադիր տնօրեն (ընկերության գլխավոր պաշտոնատար անձը՝ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ և այլն)։

CFO (Chief Financial Officer) —  ֆինանսական տնօրեն։ Պատասխանատու է բիզնեսի ֆինանսական հոսքերի, պլանավորման և հաշվետվությունների համար։ Սովորաբար զբաղեցնում է ֆինանսական գծով փոխտնօրենի պաշտոնը և ենթարկվում է գլխավոր տնօրենին։

СVO (Chief Visionary Officer) — գործադիր տնօրեն։ Դասական սխեմայում՝ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը և հաշվետու է ընկերության նախագահին կամ գլխավոր տնօրենին։

COO (Chief Operating Officer) — գործառնական տնօրեն։ Պատասխանատու է ընթացիկ գործունեության և ամենօրյա գործառույթների համար։

CIO (Chief Information Officer) — տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն։

CSO (Chief Security Officer) — անվտանգության գծով ղեկավար։

CISO (Chief Information Security Officer) — տեղեկատվական անվտանգության գծով ղեկավար։ Կարող է հաշվետու լինել CIO-ին կամ CSO-ին։

CMO (Chief Marketing Officer) — մարքեթինգի գծով տնօրեն։

CAO (Chief Accounting Officer) — գլխավոր հաշվապահ։

CTO (Chief technical officer или Chief technology officer) — տեխնիկական գծով տնօրեն։ Հայաստանյան իրականության մեջ համարժեք է գլխավոր ինժեների պաշտոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս