Բաժիններ՝

«Եթե Արգենտինայի հավաքականը չհաղթի, թող չվերադառնա հայրենիք». Դիեգո Մարադոնա

Արգենդինայի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գտնում է, որ ազգային հավաքականը կհաղթի Ամերիկայի գավաթը: Եզրափակչում Խերարդո Մարտինոյի սաներն ուժերը կչափեն Չիլիի հավաքականի հետ: Խաղը կկայանա հունիսի 26-ին:

«Իհարկե, կիրակի մենք հաղթանակ կտանենք: Իսկ եթե չհաղթենք, թող հավաքականը հայրենիք չվերադառնա»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մրցաշարի կիսաեզրափակչում Ալբիսելեստեն 4:0 հաշվով ջախջախեց ԱՄՆ-ի ազգային թիմին: Չիլիացիները հաղթանակ ատարան Կոլումբիայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով:

Արգենտինան և Չիլին խաղացել են 2015թ. Ամերիկայի գավաթի եզրափակչում: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին չիլիացիները՝ 4:1 հաշվով:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս