
«Իմ սիրտը դեղնակապույտ է». Իբրահիմովիչը հավաքականում ավարտեց կարիերան

Շվեդիայի հավաքականն ավարտեց ելույթները Եվրո-2016-ում: Շվեդների առաջատար Զլատան Իբրահիմովիչն անցկացրեց իր վերջին խաղը Շվեդիայի հավաքականի կազմում:
Այս խաղից հետո Իբրահիմովիչը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին:
«Ես մեծացել եմ «Գետո Ռոսենգարդ» կոչվող վայրում: Այն Շվեդիայում է: Դա իմ երկիրն էր:
Իմ սիրտը դեղնակապույտ է, ես սիրում եմ ձեզ: Հպարտ եմ, որ շվեդ եմ»,- գրել է Իբրահիմովիչը:
Սիրարփի Աղաբաբյան