
Հայտնի է Ալաշկերտի մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» կխաղա Անդորրան ներկայացնող թիմի ՝ «Սանտա Կոլոմայի» հետ:
Հունիսի 28-ին թիմերը կմրցեն Անդորրայում, իսկ հուլիսի 5-ին Հայաստանում կկայանա պատասխան հանդիպումը:
Այս փուլը հաղթահարելուց հետո Հայաստանի չեմպիոնը կմրցի Թբիլիսիի «Դինամոյի» հետ: Այդ խաղերը տեղի կունենան հուլիսի 12-ին և հուլիսի 19-ին:
Սիրարփի Աղաբաբյան