Բաժիններ՝

Թմրամոլների թիվն աշխարհում առաջին անգամ գերազանցել Է 29 միլիոնը. ՄԱԿ

Թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից եւ հիվանդություններից տառապող մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 29 միլիոնը: ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման եւ հանցավորության հարցերի վարչության կողմից հունիսի 23-ին հրապարակված ամենամյա համաշխարհային զեկույցի համաձայն՝ «վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ անհամամասնական աճ (բնակչության թվաքանակի ավելացման համեմատությամբ) է գրանցվում»:

Փաստաթղթում նշվում է, որ մոլորակի բնակչության շուրջ 5 տոկոսը՝ մոտավորապես 250 մլն մարդ, 2014 թվականին արգելված նյութեր Է օգտագործել առնվազն մեկ անգամ: «Բացի այդ, 12 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում ներերակային ճանապարհով, նրանց 14 տոկոսը վարակված Է ՄԻԱՎ-ով»,- նշում են փորձագետները: Նրանք արձանագրում են, որ «թմրանյութերի օգտագործումից ընդհանուր ազդեցությունը մարդու առողջության վրա մնում Է քայքայիչ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս