Բաժիններ՝

«Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է. panorama.am

Թալիշում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանը վերակենդնացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Կենաց-մահու պայքարում Հովհաննեսս հաղթեց, մեր աղոթքները տեղ հասան: Թեև բժիշկները ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, բայց տղաս ապրեց, Հովիկս ուժեղ է, մենք այս փորձությունն էլ հաղթահարեցինք»,- ըստ Panorama.am-ի՝ ասում է Հովհաննեսի մայրը:

Մոր խոսքերից հետո Հովհաննեսը գլխով է անում ու, կարծես թե, հաստատում նրա խոսքերը՝ ինքն ուժեղ է ու հաղթող:

1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին:  Նա ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝  Երևան:

Հովհաննես մայրը՝ Գայանե Ասատրյանը պատմեց, որ որդուն ծանր վիճակում Երևան են տեղափոխել մայիսի 15-ին.  «Երեխայիս վիճակը շատ ծանր է եղել, փառք Աստծո, այսօր արդեն լավ է: 36 օր հետո տեղափոխել ենք հիվանդասենյակ: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն տղայիս կյանքը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս