
Իրանում վթարի հետևանքով 19 զինծառայող է զոհվել

Իրանում՝ Քիրմանից Շիրազ ուղևորվող ավտոբուսը ընկել է խանդակը Նեյ Ռիզ շրջանում, հայտնում է APA-ն:
Վթարի հետևանքով զոհվել է 19 զինծառայող, 29-ը վիրավորվել է: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է, ինչի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և մեքենան դուրս է եկել ճանապարհից: