
Սինդի Քրոուֆորդի դուստրը նկարահանվել է Miu Miu բրենդի գովազդային արշավում

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստը՝ 14-ամյա Քայյա Հերբերը, դարձել է Miu Miu բրենդի դեմքը եւ մասնակցել արեւապաշտպան ակնոցների նոր շարքի առաջմղման գովազդային արշավին, հաղորդում է Harper’s Bazaar-ին: Աղջիկը հոլովակում մարմնավորել է ծագող աստղի, որը լողում է ջրավազանում:
Սա մոդելային բիզնեսում Հերբերի առաջին աշխատանքը չէ: 2016 թվականի փետրվարին նա դարձել է Chrome Heart բրենդի դեմքը: Մինչ այդ նա նաեւ համագործակցել է Young Versace-ի հետ եւ հայտնվել այնպիսի հանրահայտ հրատարակությունների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue Italia-ն, CR Fashion Book-ը եւ Teen Vogue-ն: Մարտ ամսին աղջիկը մասնակցել Է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին:
Miu Miu-ն Prada իտալական նորաձեւության տան «դուստրն» է: Սկզբնապես բրենդի հավաքածուներում ներկայացվում էին ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախատեսված շարքեր, բայց 2008 թվականից ընկերությունը փոխել է ռազմավարությունը եւ կենտրոնացել միայն կանանց հագուստների ու աքսեսուարների ստեղծման վրա: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Մեգի Ջիլենհոլը, Վանեսա Փարադին, Քրիսթեն Դանսթը եւ Լետիցիա Քասթան: