
Սև բողկը՝ հոդացավերի դեմ

Արթրիտի նման հիվանդության արդյունքում ծագած սուր ցավերի դեպքում շատերը մոռանում են ժողովրդական բժշկության մեթոդների մասին: Իսկ տարատեսակ դեղամիջոցների ընդունումը կարող է բացասաբար ազդել ներքին օրգանների վրա, այդ իսկ պատճառով պետք է միշտ կարդալ հակացուցումները:
Սև բողկը չափազանց օգտակար բանջարեղեն է, որն օգտագործվում է ոչ միայն խոհարարական նպատակներով: Ինչպես հայտնի է՝ մրսածության դեպքում հաճախ հենց այս բանջարեղենն էլ օգտագործվում է: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ բողկը կարող է անցկացնել հոդացավերը: Արթրիտի և արթրոզի դեպքում սև բողկն ուղղակի անփոխարինելի է:
Սաստիկ ցավերի դեպքում կարող եք անել հետևյալը՝
Բողկը՝ կեղևի հետ միասին, անցկացրեք քերիչով, քամեք հյութը: Ապա 1/3 բաժակ հյութին խառնեք մեկ մեծ գդալ մեղր և մեկ մեծ գդալ սպիրտ:
Ստացված խառնուրդի մեջ թրջեք բամբակե կտորն ու այն տեղադրեք ցավոտ հատվածներին: Կտորն ամրացրեք կպչուն ժապավենով և թողեք մնա ամբողջ գիշեր: Բուժման ընթացքում զգույշ եղեք՝ չսառեցնեք ոտքերը:
Բուժման կուրսից 10 օր անց կնկատեք, որ ոտքերի ցավերը հանգստացել են: Նմանատիպ բուժումը հեշտ է, հասանելի ու, որ ամենակարևորն է, մատչելի է և արդյունավետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: