Նեյմարի համար 3 ակումբ պատրաստ է վճարել 200 մլն եվրո
24-ամյա բրազիլացին թույլ չի տալիս իրեն մոռանալ նույնիսկ Եվրո-2016-ի ժամանակ:
«Այսօրվա դրությամբ կան 3 մեծ ակումբներ, որոնք ուզում են ձեռք բերել Նեյմարին և պատրաստ են «Բարսելոնային» վճարել 200 մլն եվրո հրաժարագինը: Սրանից ավելի ես ոչինչ ասել չեմ կարող: Սա շատ նուրբ գործ է»,- հայտարարել է Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն, ում խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Նեյմարի նկատմամբ գլխավոր հավակնորդներն են «ՊՍԺ»-ն, «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը 49 պաշտոնական խաղերում խփել է 31 գոլ և կատարել է 27 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը