«Սա այն դեպքն էր, երբ իշխանության և ընդդիմության կապրիզը դրվեց երկրորդական պլան». Էդուարդ Շարմազանով

«Այն, որ արժեքավոր իրադարձություն էր, սա փաստ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով երեկ ընդդիմության և իշխանության միջև Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:

Ըստ նրա՝ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների առկայության պայմաններում աշխատել մինչև վերջ և հասնել ընդհանուր համաձայնության:

«Ինձ համար համար ավելի առաջնային է քաղաքական համաձայնությունը, այն փաստը, որ ընդդիմությունը և իշխանությունը կարողացել են գալ փոխզիջումների, քան ֆինանսավորումը: Կարևորը, որ քաղաքական ուժերը, հատկապես՝ ՀԱԿ-ը, որովհետև ինքն էր նախաձեռնողը, կարողացան կառուցողական աշխատել, մի կողմ դնել իրենց մաքսիմալիստական նկրտումները և դասական քաղաքականության կանոններով գնացին երկխոսության»,- ասաց Է. Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ծրագրերի իրականացման ֆինանսավորումը չիրականացվի:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը փոխեց իր դիրքորոշումը, Է. Շարմազանովը պատասխանեց, որ փոփոխությունները նորմալ երևույթ են քաղաքականության մեջ. «Կայուն մնալու և արդյունքի հասնելու համար երբեմն պետք է գնալ փոփոխությունների: Այն դեպքն էր, երբ իշխանության և ընդդիմության կապրիզը դրվեց երկրորդական պլան, առաջնային էր հանրության և պետության շահը: Սա խոսում է այն փաստի մասին, որ առանց ծեծ ու ջարդի, իրար հայհոյելու, վիրավորելու՝ կարելի է հասնել որոշակի արդյունքի»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս