Բաժիններ՝

Միթ Լոուֆն ընկել է բեմի վրա

Ամերիկացի ռոք աստղ, երգիչ Միթ Լոուֆը կանադական Էդմոնտոնում համերգի ժամանակ ընկել է բեմի վրա, տեղեկացնում է BBC-ն:

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում երեւում է, թե ինչպես է Լոուֆը դանդաղորեն ընկնում հատակին իր «Ես ամեն ինչ կանեմ հանուն սիրո» (“I’ll Do Anything For Love”) հիթի կատարման ժամանակ:

Վկաները պատմել են, որ հանդիսականներին խնդրել են լքել դահլիճը, իսկ պատահարի վայր են ժամանել բժիշկներ ու ոստիկաններ:

68-ամյա երգիչը վատառողջության պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա մի քանի ելույթները:

Միթ Լոուֆը ամերիկացի ռոք երգիչ է, կինոյի եւ թատրոնի դերասան: Նա լայն ճանաչում է ստացել Bat out of Hell Է ալբոմի եւ կինոֆիլմերի համար մի քանի երգերի թողարկումից հետո:

https://www.youtube.com/watch?v=Gdofzw82rFY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս