«Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը և մասնակցելը». Էդուարդ Շարմազանով

«Էդ ո՞վ է բացում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն հարցին, թե արդյոք մասնակցելո՞ւ է այսօր կայանալիք «Համախմբում» կուսակցության համագումարին:

Դիտարկմանը, թե կուսակցությունը բացում է պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը և մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական ուժերին մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս