Բաժիններ՝

«ԱՍԿԵ Գրուպ» ընկերությունը երեք տարի ժամկետով ազատվեց ԱԱՀ-ից

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲ ընկերության նպատակն է համալրել ամբողջովին նոր մետաղյա աղեղային հալման վառարան: Ներդրումային ծրագիրը կազմում է 2.5 մլրդ դրամ, որից մոտ 2 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս