Բաժիններ՝

Սինգապուրը հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ. Տիգրան Սարգսյան

Սինգապուրը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ: Այս մասին այսօր Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք երկխոսություն ենք սկսել, բանակցությունների ժամանակ Սինգապուրի վարչապետն առաջարկել է, որ շատ արագ անցում կատարենք Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքման հնարավորությունը քննարկելուն: Սինգապուրն ունի այդ հետաքրքրությունը: Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ ԵՏՄ երկրների վարչապետները քննարկել են այդ հարցը և նույնպես դրական են արտահայտվել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930