Նորածին աղջկա առքուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել գնորդին

Արագածոտնի մարզում նորածնի առքուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել երեխայի գնորդին: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի մորը, ում նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի շրջանակներում կալանավորված են բժշկուհին և բուժքույրը:

 

Տեսանյութեր

Լրահոս