
Հենրիխ Մխիթարյանը չի երկարաձգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Ինչպես հաղորդել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հասել համաձայնության ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
«4 ամիսների ընթացքում մենք բանակցություններ էինք վարում Մխիթարյանի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ: Հիմա արդեն հայտնի է, որ նոր պայմանագիր չի լինի: Մենք երբեք պայմանավորվածություն չենք ունեցել, որ Հենրիխը կարող է հեռանալ մեզանից մինչև գործող պայմանագրի ավարտը»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հենրիխ Մխիթարյանի և «Բորուսիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ. հունիսի 30-ը: Ըստ Հենրիխի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերի, ֆուտբոլիստի համար առաջնային տարբերակ է հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը