Կորեկը՝ բուժիչ միջոց
Ենթաստամոքսային գեղձը կարևորագույն օրգաններից մեկն է, որն ինսուլին է արտադրում: Ենթաստամոքսային գեղձի խնդիրների դեպքում անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար:
Vajnoe կայքն առաջարկում է միջոց, որը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
Բաղադրատոմսը շատ պարզ է և մատչելի:
Միայն անհրաժեշտ է 2 լիտր ջուրը եռացնել: 1 բաժակ կորեկը լավ լվանալ և լցնել եռացրած ջրի մեջ: Ամբողջը եփեք այնքան ժամանակ, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ապա ավելացրեք 300 գ քերած դդում և կրկին եփեք, մինչև խյուսանման մասսա ստանալը: Մասսային ո՛չ աղ, ո՛չ էլ շաքարավազ պետք չէ ավելացնել: Կարող եք 1 ճ/գ բուսայուղ ավելացնել:
Խյուսը կերեք ընթրիքի փոխարեն: Այսինքն՝ ամբողջ օրվա ընթացքում սովորականի պես սնվեք, իսկ երեկոյան՝ ընթրիքին, կերեք այս խյուսը:
Բուժման կուրսը տևում է 3 շաբաթ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: