
«Լավ Եվրո անցկացնելու համար Պորտուգալիան պետք է հաղթի Իսլանդիային». Ֆերնանդու Սանտուշ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կիսվել է Եվրո-2016-ի առաջին տուրում Իսլանդիայի դեմ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 23:00-ին:
«Իսլանդիան ուժեղ չէ ուղղակի ֆիզիկապես: Նրանք ուժեղ են տակտիկապես, լավ կազմակերպված են և գիտեն՝ ինչպես խաղալ՝ և՛ պաշտպանվելիս, և՛ հարձակվելիս: Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի կոտրեն մեր հաղթանակի կամքը, և նրանք ունեն դրա իրավունքը:
Մեր ֆուտբոլիստներն անհամբերությամբ սպասում են հանդիպման մեկնարկին: Իհարկե, մենք ցանկանում ենք գերազանց առաջնություն անցկացնել, և, որպեսզի դա անենք, պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը