Մաղադանոսը՝ տեսողության համար

Բազմիցս խոսել ենք տեսողությունը լավացնելու մեթոդների և բաղադրատոմսերի մասին: Այսօր ձեզ ենք ներկայացնում ևս մեկ բաղադրատոմս, որը կօգնի լավացնել տեսողությունը:

Բաղադրատոմսը շատ պարզ է և մատչելի: Բաղադրիչներից բոլորն էլ հայտնի են և հասանելի:

Բաղադրություն

  • 1 փունջ մաղադանոս
  • 1 կիտրոն
  • 1 ճ/գ մեղր

Կիտրոնն ու մաղադանոսը մանրացրեք և ավելացրեք մեղրին: Ամբողջ լավ խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք:

Կարդացեք նաև

Օրական 2-3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ կամ 1.5 ժամ հետո կերեք այս խառնուրդից 1 թ/գ չափաքանակով:

Բուժման կուրսը 1 ամիս է տևում, ապա 2 շաբաթ դադար տվեք և անհրաժեշտության դեպքում՝ կրկնեք կուրսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս