Բաժիններ՝

ՌԴ-ից հատուկ պատրաստված կռվարարներ են ժամանել Ֆրանսիա` անկարգություններին մասնակցելու համար

Շուրջ 150 հատուկ պատրաստված ֆուտբոլային կռվարարներ են ՌԴ-ից ժամանել Ֆրանսիա` անկարգություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Մարսելի դատախազ Բրիս Ռոբինը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ներկա պահին ձերբակալվել է 20 մարդ: Ռուս և բրիտանացի ֆանատների ընդհարումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Մարսելում, Եվրո-2016-ի շրջանակներում երկու հավաքականների հանդիպումից առաջ: Ընդհարումը տեղի է ունեցել ինչպես քաղաքում, այնպես էլ մարզադաշտում: Տուժել են 35 մարդ, որորնցից մի քանիսի վիճակը ծանր է:

ՈւԵՖԱ-ն Անգլիայի և Ռուսաստանի հավաքականներից պահանջել է ազդեցություն ունենալ երկրպագուների վրա , հակառակ դեպքում խոստացել է հավաքականներին որակազրկել առաջնությունից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930