Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ որոշում կկայացնի

Ինչպես հաղորդում է Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ վերջնական որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Մխիթարյանն արդեն մի քանի ամիս մերժում է պայմանագիր երկարաձգման վերաբերյալ «Բորուսիայի» առաջարկները: Նրան առաջարկում են աշխատավարձ՝ տարեկան 7 մլն եվրոյի չափով, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկ հետաքրքիր առաջարկ չէ, որ ունի Եվրոպայի առաջատար ակումբներից: Նրա ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են թուրինյան «Յուվենթուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», լոնդոնյան «Արսենալը» և «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930