Համեմը մաքրում է օրգանիզմը ծանր մետաղներից
Համեմը, որը նաև հայտնի է՝ որպես չինական մաղադանոս, չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար: Շնորհիվ իր հակաօքսիդանտ կարողությունների՝ այս կանաչին մաքրում է աղիները շլակներից, տոքսիններից և ծանր մետաղներից, ինչը հետագայում օրգանիզմն օգտակար էլեմենտներով հագեցնելու հնարավորություն է տալիս:
Ձեզ ենք ներկայացնում համեմից պատրաստված ըմպելիք, որը կմաքրի օրգանիզմը տոքսիններից և ծանր մետաղներից:
Բաղադրություն
- 50 գ համեմ
- 100 գ բնական խնձորի քացախ
- 100 գ ջուր
- 1 թ/գ սեզի փոշի (пырей)
Համեմը մանր կտրատեք: Ապա բլենդերի մեջ հարեք բոլոր բաղադրիչները, որպեսզի համասեռ զանգված ստանաք:
Լուծույթը պետք է խմել օրական 1 բաժակ չափաքանակով՝ ուտելուց կես ժամ առաջ, դատարկ ստամոքսին:
Բուժումը պետք է շարունակել 42 օր: Որից հետո թեթևություն և էներգիայի ներհոսք կզգաք: Խորհուրդ է տրվում բուժման կուրսն անցնել տարեկան 1 անգամից ոչ ավելի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը