Ժողովրդական բժշկությունը բարձր ճնշման դեմ միջոց է առաջարկում

Եթե տառապում եք ճնշման տատանումներից, հատկապես՝ բարձր ճնշումից, ապա just-lady կայքի առաջարկած բաղադրությունը ձեզ համար է: Ժողովրդական բժշկության այս դեղամիջոցը կարգավորում է զարկերակային ճնշումը: Բացի այդ, այն նաև չափազանց մատչելի է:

Այսպիսով, վերցրեք 5 ճ/գ սոճու ասեղնատերև, 2 ճ/գ մասուր և 2 ճ/գ սոխի կեղև: Այս ամենի վրա լցրեք 1 լ սառը ջուր, եռացրեք և եփեք ցածր կրակի վրա 10 րոպե: Խառնուրդը թրմեք և քամեք: Կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Այս ամենը պետք է խմել 2 օրվա ընթացքում: Բուժման կուրսը 4 ամիս է:

Արդեն իսկ 5 օր անց վիճակը կլավանա՝ կանցնեն գլխացավերը, իսկ մեկ ամիս անց կարող եք օրակարգից հանել ճնշումը կարգավորող դեղամիջոցները: Աղիները կսկսեն կանոնավոր գործել, սա կնշանակի, որ աղիների ու լյարդի աշխատանքն էլ է լավացել:

Կարդացեք նաև

Այս թուրմն ամրացնում է իմունային համակարգը, այն հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է հարբուխների դեպքում: Ունի միզամուղ ազդեցություն: Օգնում է լնդերի արյունահոսության ժամանակ:

Հիշեք, որ յուրաքանչյուր դեղամիջոցի ընդունումից առաջ չափազանց կարևոր է բժշկի հետ խորհրդակցելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս