«Մենք կարողացանք ադրբեջանցիներին իրենց տեղը ցույց տալ». Միքայել Մելքումյան
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության մեջ առաջին անգամ գտնվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վեհաժողովի գարնանային նստաշրջանի մասին՝ նշեց, որ քննարկումներն անցնում էին բարձր մակարդակով, միաժամանակ՝ թիրախավորված:
«Սա իմ առաջին մասնակցությունն էր: Ադրբեջանի անդամները սկսեցին ագրեսիվ դրսևորումներ ցույց տալ, մենք հավուր պատշաճի կարողացանք նրանց պատասխանը տալ: Մենք հստակ ցույց տվեցինք ու մատնանշեցինք, որ Ալիևի կոռումպացված իշխանությունն իր ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական հարցերից շեղելու համար սանձազերծել է ագրեսիա՝ ապրիլի սկզբին, որը լիակատար ձախողման է ենթարկվել: Մենք կարողացանք նրանց իրենց տեղը ցույց տալ»,- հայտարարեց Մ. Մելքումյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: