![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԺ-ն սկսեց Հարկային օրենսգրքի քննարկումը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Azgayin-Joxov-1.jpg)
Ազգային ժողովում այսօր սկսվեցին Հարկային օրենսգրքի քննարկումները: ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ օրենսգրքի մշակման աշխատանքները սկսվել են դեռ 2014 թ. տարեվերջին և աչքի են ընկել աշխատանքային խմբի լայն ընգրկվածությամբ. բացի ֆինանսների նախարարության, հարկային մարմինների աշխատակիցներից խմբում եղել են ՀԿ-ների, ԱՄՀ-ի, ՀԲ-ի փորձագետներ:
«Մենք ունենք կարգավորումների այնպիսի շրջանակ, որը լիազոր մարմնին հնարավորինս ձեռնպահ կպահի հայեցողական մոտեցումներ ունենալուց»,- ասաց Վ.Միրումյանը:
Նա նշեց, որ ՀՕ-ն բաղկացած է 4 հիմնական մասերից` ընդհանուր մաս, որտեղ հիմնական կարգավորումներն են և միատեսակ մոտեցում է սահմանվել տարբեր հարկատեսակներով հարկման հարաբերություններում, երկրորդը` հատուկ մասն է, որտեղ ներառված են հիմնական հարկատեսակների կարգավորումները, երրորդը` հարկային վարչարարության մասը, չորրորդը` անցումային մասն է:
Վ.Միրումյանը թվարկեց ՀՕ-ի հիմնական սկզբունքները` ՀՕ պետք է խրախուսի տնտեսական գործունեությունը, նպաստի ակտիվացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը: