Բաժիններ՝

««Կան ծախսեր, որոնց նպատակը, ճիշտ է, շատ բարի է, բայց այն արդյունքները չեն տալիս, ինչ պետք է տան»

«Այսօրվա դրությամբ դեռևս որևէ հստակ փաստարկներ չկան, որ բյուջեն չի կատարվելու: Իհարկե, որոշակի ռիսկեր կան, բայց կառավարությունն էլ նրա համար է, որպեսզի կարողանա չեզոքացնել այդ ռիսկերը՝ հնարավորության շրջանակներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք 2016թ. բյուջեն կկարողանա՞նք կատարել, թե՞ ոչ:

Անդրադառնալով ծախսերի կրճատմանը՝ ֆինանսների նախարարի տեղակալը կարծիք հայտնեց, որ քիչ ծախսեր ունենք, որ կարելի է շատ հանգիստ, առանց որևէ ազդեցությունների կրճատել: Նա նշեց, որ կառավարությունը կրճատումներ է կատարում ավտոմեքենաների ծախսերի մասով, կան ծախսեր, որոնց մի մասը, իրենց կարծիքով՝ ենթակա է կրճատման:

«Կան ծախսեր, որոնց նպատակը, ճիշտ է, շատ բարի է, բայց այդ ծախսերն իրականում այն արդյունքները չեն տալիս, ինչ պետք է տան: Մենք մտածում ենք, որ առաջիկա տարվա բյուջեի քննարկման ժամանակ առաջարկություններ կունենանք կրճատելու վերաբերյալ: Մենք հիմա աշխատում ենք բոլոր նախարարությունների հետ իրենց ծախսերի վերաբերյալ և մինչև ամսվա վերջ ձեզ ինչ-որ սցենար կներկայացնենք: Այսօր ուղղակի վաղօրոք է ձեզ կոնկրետ ասել»,- ասաց նախարարի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս