
Ժողովրդական բժշկության գաղտնիքները՝ գլխացավերի դեմ

Գլխացավի պատճառները կարող են տարբեր լինել. հյուծվածությունից՝ մինչև վիրուսային հիվանդություններ, բարձր ճնշում, և այլն: Ժողովրդական բժշկությունն այս դեպքում առաջարկում է մի քանի բաղադրատոմսեր:
1. Հատապտղային բաղադրատոմս
Ամեն օր 1 ճ/գ բռինչի (калина) թարմ հյութ խմեք: Երբ ցավերը սկսվեն, հապալաս կերեք կամ օրական 3 անգամ սև հաղարջի հյութ խմեք:
2. Թեյ
Թունդ թեյ պատրաստեք, ավելացրեք մի փոքր անանուխ: 20 րոպե անց գլխացավը կհանգստանա: Հավասար քանակությամբ խառնեք խնկածաղիկը, անանուխն ու ապուզանը (кипрей): Խառնուրդը թեյի պես եփեք և խմեք մեկ բաժակ:
3. Մեղրամոմ
100 գ սպիրտի մեջ լուծեք 20 գ մեղրամոմ: Գլխացավերի դեպքում ստացված խառնուրդից 40 կաթիլ լցրեք հացի մեկ կտորի վրա և կերեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: