
Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների վարկածով Եվրո-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում է

Ընտրությունների արդյունքները հրապարակվել են Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:
ՈւԵՖԱ-ն՝ Փարիզի քաղաքապետարանի և La Place հիփ-հոփ կենտրոնի հետ միասին, հրապարակել է խորհրդանշական հավաքականի կազմը: Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, միջազգային համբավ ունեցող գրաֆիթիի 11 վարպետներ նկարել են մեկական ֆուտբոլիստի դիմանկար:
Խորհրդանշական հավաքականի կազմը
Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա):
Պաշտպաններ. Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա), Կարլես Պույոլ (Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա):
Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Անդրեա Պիռլո (Իտալիա), Անդրես Ինիեստա (Իսպանիա):
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Թիերի Անրի (Ֆրանսիա), Մարկո Վան Բաստեն (Հոլանդիա):
Հավաքականի կազմը որոշվել է EURO2016.com-ում և մրցաշարի թվիթերյան էջում կատարած քվեարկության արդյունքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը