Բաժիններ՝

Բակո Սահակյանն արժևորել է Հայ դատի գործունեությունը Արցախին սատարելու ուղղությամբ

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում Հայ Դատի գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերին ու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման եւ Արցախին մշտապես սատարելու ուղղությամբ՝ նշելով, որ դրա շնորհիվ բազմաթիվ կարեւոր հարցեր ստանում են արդյունավետ լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս