Բաժիններ՝

Մենդելեևի պարբերական աղյուսակում 118-րդ տարրը կկրի մեծանուն հայ գիտնական Յուրի Օգանեսյանի անունը

Նոյեմբերից Մենդելեևի պարբերական աղյուսակում 118-րդ տարրը կկրի մեծանուն հայ գիտնական Յուրի Օգանեսյանի անունը (118 – Og (Oganesson)):

IUPAC-ը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 113, 115, 117 և 118 չորս նոր քիմիական տարրերի անվանումները: Վերը նշված տարրերի հայտնաբերողները առաջարկել են տարրերի անունները և ներկայացրել հանրության դատին: Այսպիսով, 113 տարը կոչվում է նիհոնիում (Nihonium), 115-ը՝ մոսկովիում (Moscovium)՝ Մոսկվայի շրջանի պատվին, 117-ը՝ թեննեսին (Tennessine), 118-ը օգանեսոն (Oganesson)՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի:

113-րդ տարին անվանում տվել են ճապոնացիները, մնացած երեքին՝ ռուսական և արտասահմանյան գիտնականների խումբը: Անվանումների հանրային քննարկամումը կավարտվի 2016 թվականի նոյեմբերի 8-ին՝ մինչև անվանումների պաշտոնական գրանցումը:

Բոլոր տարրերի անվանումների վերջավորությունները պահպանում և արտացոլում են պատմական ու քիմիական համակազմվածքը: «ium»-ը այն տարրերի համար է, որոնք պատկանում են 1-16 խմբերին, «ine»-ն՝ 17-րդ և «on»-ը 18-րդ խմբի համար: Եվ ի վերջո, նոր քիմիական տարրերի անգլերեն անունները պետք է մյուս լեզուներով պատշաճ թարգմանության հնարավորություն տան:

Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930