Բաժիններ՝

Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Եվրո-2016»-ի բոլոր խաղերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին հայ ֆուտբոլասերները կարող են հետեւել Առաջին ալիքի եթերում: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը բոլոր ֆուտբոլասերներին հնարավորություն կընձեռի հետեւելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպումներին: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները կմեկնաբանեն Առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաեւ մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը եւ Սուրեն Բաղդասարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10- հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը կհյուրընկալեն 24 հավաքականի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930