Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից հերքեն նախօրեին տպագրված մեր լուրը, 12 տարվա պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնանկության հարցը վճռված է։ Ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհայտարարվի այդ մասին։ Նոր պետը, հավանաբար, կլինի Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն էր կուրացիա անում։ Շաբաթ օրը մենք գրել էինք, որ Մովսեսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930