Բաժիններ՝

Բանկերի հաճախորդների քանակն աճել է 33 հազարով

2016 թվականի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգն ունեցել է 2 360 263 հաճախորդ։ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ՝ բանկերի հաճախորդների քանակը աճել է 33 430-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրից։

2 360 263 հաճախորդներից 76 649-ը իրավաբանական անձինք են, 2 283 614-ը` ֆիզիկական անձինք։

Բանկային համակարգում հաճախորդների ունեցած հաշիվների քանակը փետրվարին կազմել է 4 301 495։ Այդ քանակից 177 327-ը բաժին է ընկնում իրավաբանական անձանց, 4 124 168-ը՝ ֆիզիկական անձանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930