
Փոխանակման կետերի և գրավատների քանակը նվազել է

Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների քանակը 148 է։ ԱՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերին ՀՀ-ում գործում էր 151 գրավատուն։
Հունվարին և փետրվարին ուժը կորցրած է ճանաչվել 4 գրավատան լիցենզիա, փոխարենը՝ փետրվարին լիցենզավորվել է 1 գրավատուն։
Տարվա առավին եռամսյակում նվազել է նաև արտարժույթի փոխանակման կետերի թիվը։ Տարվա սկզբի 227-ի դիմաց փետրվարին լիցենզա են ունեցել 221 փոխանակման կետեր։