Հնդկաձավար, մեղր և ընկույզ՝ հրաշալի եռյակ
Ո՞ւմ է խորհուրդ տրվում այս հրաշք էլիքսիրը
- Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շուտ առողջանալ
- Ովքեր ցանկանում են քաշ հավաքել
- Ովքեր արյան հեմոգլոբինի մակարդակի իջեցման պատճառով էներգիայի պակաս ունեն:
Այս հրաշալի եռյակի բաղադրության մեջ մտնող մթերքները շատ հեշտ է գտնել խանութներում: Դրանց օգտակար հատկանիշների մասին խոսվել է դեռ հին ժամանակներից:
Հնդկաձավարը երկաթի, միկրո և մակրոէլեմենտների, վիտամինների աղբյուր է:
Մեղրը յուրահատուկ մթերք է, որն ունի բուժիչ հատկանիշներ:
Ընկույզը վիտամինների և ճարպաթթուների յուրօրինակ կոմպլեքս է: Այս բոլոր երեք բաղադրիչներն ունեն հզոր բուժիչ ազդեցություն:
Բաղադրություն
- 1 կգ հնդկաձավար
- 1 կգ մաքրած ընկույզ
- 7 կգ մեղր
Հնդկաձավարը մանր աղացեք: Չի կարելի հնդկաձավարը փոխարինել հնդկաձավարի ալյուրով, քանի որ ալյուրը չունի այն բոլոր օգտակար հատկանիշները, որոնք ունի իրական հնդկաձավարը: Ընկույզն անցկացնել մսաղացի միջով: Հնդկաձավարի և ընկույզի խառնուրդի վրա լցնել մեղրը և լավ խառնել:
Ստացված խառնուրդը պահել սառնարանում:
Օգտագործման ձևը
Ստացված խառնուրդն ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճ/գ չափաքանակով: Կուրսը տևում է մեկ ամիս:
Ցանկության դեպքում կարող եք խառնուրդին ավելացնել նաև աղացած չամիչ, սա հրաշալի է սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցողների համար:
Այս միջոցը հակացուցումներ չունի, բացառությամբ՝ մեղրի հանդեպ ալերգիայի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: