Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները կիսով չափ աճել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 499.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 7 363.6 մլն. դրամ կամ 15 218.4 հազ. ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ մարդասիրական օգնության ծավալն աճել է 48.1%-ով։

Ստացված օգնության 66.7%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.2%-ը` մանածագործական իրերը, 5.0%` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.5%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, իսկ 6.5%-ը` մնացած ապրանքները:

Ստացված օգնության 20.5%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 11.1%-ը՝ Ճապոնիային, 7.7%-ը՝ Չինաստանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս