Գազարի հյութի միջոցով ազատվեք ալերգիաներից
Finelivingadvice կայքն առաջարկում է բնական մի ըմպելիք, որը կօգնի ազատվել տարատեսակ ալերգիաներից և սկսել նորովի ընկալել կյանքը:
Հյութը պետք է խմել առավոտյան՝ նախաճաշից առաջ, մեկ բաժակ չափաբաժնով: Կանոնավոր կերպով օգտագործեք այս հյութն ու կզգաք, թե ինչպես է ժամանակի ընթացքում անցնում ալերգիան:
Բաղադրություն
- 1 գազար
- 2 նարինջ
- Կես վարունգ
- անանուխի 5-10 տերև
- 30 գ կոճապղպեղ
Մրգերը լվացրեք և մաքրեք, կտրատեք բոլոր բաղադրիչներն ու լցրեք բլենդերի մեջ: Անանուխի տերևները վերջում լցրեք: Բլենդերը միացրեք և ամբողջը լավ հարեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Եթե ունեք հյութաքամիչ, շատ ավելի լավ, ամբողջը լցրեք հյութաքամիչի մեջ:
Նարինջը պաշտպանում է իմունային համակարգը, քանի որ այն վիտամին C-ի հրաշալի աղբյուր է:
Անանուխը շնչառական համակարգի համար լավագույն ինհալացիոն միջոցն է:
Իսկ կոճապղպեղն անցկացնում է ալերգիաների պատճառով առաջացած գլխացավերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: