«Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին». Շավարշ Քոչարյան

«Վիեննայով հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որի էությունը նա է, որ մինչև հիմա չկա հաստատված կրակի դադարեցման ռեժիմ, վստահության միջոցներ գոյություն չունեն, դժվար է և գրեթե անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահը, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քննադատում են ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Շավարշ Քոչարյանն արձագանքեց.

«Նախ՝ ես ուշադիր նայել եմ, այնտեղ խոսք չկա նրա մասին, որ պետք է վերանայել: Իսկ ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին՝ թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին, ապա վերջին գագաթաժողովը, որը տեղի ունեցավ Աստանայում, այնտեղ նախագահի ելույթից ամբողջությամբ կարող եք ձեզ համար պարզ պատկերացնել»:

Հարցին, թե միջազգային դիվանագիտական դաշտում ինչպե՞ս է ընկալվում այն արտահայտությունը, որ մենք կորցրել ենք 800 հա տարածք, և դրանք նշանակալի հատվածներ չեն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս