ԵՄ-ի հիմնական պարտավորությունը

«ԵՄ-ն մշտապես հպարտացել է քաղաքացիական և նորմատիվային կենտրոն լինելու հանգամանքով՝ չունենալով ռազմական հնարավորություններ։ Ուստի, որպես կազմակերպություն, ԵՄ-ն ունի մեկ հիմնական պարտավորություն, որը հանգում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Պրակտիկայում սա նշանակում է՝ այլ միջազգային ու տարածաշրջանային կամակերպությունների հետ աշխատանքում ներգրավում, որոնք հավասար են, կամ ավելի կարևոր խաղացողների հետ, որոնք ներգրավված են երկարաձգված հակամարտությունների քաղաքական կարգավորման գործընթացում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արևմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի եվրոպական քաղաքականության ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը՝ անդրադառնալով «Արևելյան գործընկերության» գոտում անվտանգության հավելյալ երաշխիքների անհրաժեշտության վերաբերյալ հարցին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը լավ օրինակ է։

«ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, քանի որ դա ներառում է ինչպես՝ ՌԴ-ին, այնպես էլ՝ ԱՄՆ-ին բանակցային սեղանին։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն համաձայնեցնում է իր գործունեությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ Տարիների ընթացքում դիվանագիտական մեխանիզմներն ու գործընթացներն այնպես են զարգացել, որ փորձը՝ ստեղծել տարածաշրջանային միջավայր, որի շրջանակում կլինի կարգավորման գործընթաց, հաջողության ավելի մեծ հնարավորություններ կունենա»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս