Բաժիններ՝

Սահմռկեցուցիչ դեպք Երևանի կենտրոնում. Նիվայից դուրս եկած մի խումբ երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին, ով հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունը Արսեն Սամվելի Խանամիրյան է:

taxist erevan.jpg111

taxist

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս