«Եվ հիմա հետևելու ենք սպասվող գործողություններին». Մաթիաս Քիսլեր

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության կամ իշխանության խնդիրն է, այլ նաև ամբողջ քաղաքացիական հասարակության:

«Շատ լավ է, որ կոռուպցիայի թեմայի շուրջ նման խոսակցություններ, քննարկումներ առկա են, որովհետև շատ երկրներում այդ թեման չի շոշափվում: Օրինակ, իմ երկրում` Գերմանիայում, 40 տարի առաջ կոռուպցիայի մասին ոչ ոք չէր համարձակվում խոսել, չնայած բոլորը գիտեին, որ կոռուպցիա կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Մաթիաս Քիսլերը տեղեկացրեց նաև, որ երեկ դեսպանները շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Արդարադատության նախարարի հետ այս թեմայի շուրջ: Նրա խոսքով, նախարարը հավաստիացրել է, որ այս հարցը դրված է ամենաբարձր մակարադակով: «Եվ հիմա հետևելու ենք սպասվող գործողություններին»,- ընդգծեց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս