«Ռազմական այդ գործողությունները շատ լավ առիթ էին, որպեսզի բոլորը հստակեցնեն իրենց դերակատարումը, այդ թվում՝ Ռուսաստանը»

«Կոնֆլիկտի լուծման կոնստրուկտիվ տարբերակը բացառված չէ, բայց այստեղ կարևոր է խոսել առարկայական հարցերի մասին»,- այսօր «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան-Մոսկվա-Բաքու տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը:

Նա նշեց, որ խոսքը խաղաղության վերականգնման մասին է. «Ադրբեջանի տարածքում ագրեսիա է տեղի ունենում: Ադրբեջանական զինված ուժերը գտնվում են իրենց տարածքում, իրենց հետևում գտնվում են խաղաղ բնակիչները, և, եթե ռուսական դիվանագիտությունը կարող է համոզել կողմերին, որ պետք է խոսել առարկայական հարցերի մասին, այդտեղ կառուցողականությունը կհաղթի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ Հյուսիսային Կովկասն աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանի ուշադրության կենտրոնում ՝, Ռուսաստանի մոդերատորությունն այդ հարցում ընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: «Իհարկե, դա չի նվազեցնում մյուս համանախագահների դերը: Որքանով ես եմ հասկանում, ավելի ճիշտ կլիներ, եթե մենք կարողանայինք վերադառնալ այն իրավիճակին, որը մեզ մոտ եղել էր 1994 թվականին, ես նկատի ունեմ զինվածության մակարդակին, այն նոր սպառնալիքները, որոնք առաջացել են այս 20 տարիների ընթացքում, չլինեին»:

Ըստ Խ. Հարությունյանի՝ հակամարտության կարգավորման համար պետք են նոր ջանքեր, որովհետև կոնֆլիկտի վերսկսումն աղետալի կարող է լինել տարածաշրջանի համար:

Կարդացեք նաև

«Շատ կարևոր է հասկանալ կոնֆլիկտի էությունը: Ադրբեջանի համար խնդիր է՝ վերադարձնել գրաված տարածքները, այսինքն՝ նրանց համար դա տարածքային հարց է, իսկ հայերի համար դա կյանքի իրավունքի խնդիր է, ահա թե որն է մեր տարբերությունը, ա՛յ, այստեղ մենք իրար չենք հասկանում: Մենք գիտենք՝ ով է լարում իրավիճակը, բայց բոլոր հայտարությունները ոչինչ չէին ասում և թույլ էին տալիս գործողությունների ընթացքը տանել լրիվ այլ ուղղությամբ: Ես կարծում եմ՝ այդ ռազմական գործողությունները շատ լավ առիթ էին, որ բոլորը հստակեցնեն իրենց դերակատարումը, այդ թվում՝ նաև Ռուսաստանը»,- նշեց Խ. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս