Ադրբեջանը կգնի Լեյլա և Արզու Ալիևաների ոսկու հանքերում ունեցած մասնաբաժինները. Օֆշորային բացահայտումներ

Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել «Ղարադաղ, Չովդար, Գեյդաղ, Դաղքեսեմեն, Քոխնեմեդան և Քյուրեքչայ ավազանի հանքավայրերն ուսումնասիրելու, հետազոտելու և մշակելու ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկելու մասին»: Խոսքը պետության կողմից այդ հանքավայրերում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինների գնման մասին է, տեղեկացնում է AzerTAC գործակալությունը:

Փաստաթղթում նշվում է, որ առաջարկությունը ներկայացվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից, որը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա ընկերություններից հանքերի մասնաբաժինը գնելու որոշմանը:

Ադրբեջանի էկոնոﬕկայի նախարարությանը, 2015թ. սկզբին հիմնադրված ծ AzerGold ՓԲԸ-ին հանձնարարվել է անհրաժեշտ ﬕջոցներ ձեռնարկել՝ կապված կապալառուների մասնաբաժինը AzerGold-ի կողﬕց ձեռք բերելու առնչությամբ: Վերջերս հաստատվել էր դրա կանոնադրությունն ու կառուցվածքը, սակայն դեռ ձևավորված չէ դրա կառավարման ապարատն ու մենեջմենթը, գրում է contact.az-ը: Նշվում է, որ երկու ամսում Իլհամ Ալիևին պետք է ներկայացվեն առաջարկություններ այդ գնման ֆինանսավորման վերաբերյալ:

get_img

AzerGold-ի բաժնետոմսերի մեծ մասն ուղղակիորեն պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլային ու Արզուին, ովքեր դրանք գնել էին օֆշորային ընկերությունների միջոցով:   Նշվում է, որ վերջին տարիներին վերոնշյալ հանքավայրերի գործունեությունը կասեցվել էր, աշխատակիցներին չէր վճարվել աշխատավարձերը: Ծախսվել էր 230 միլիոն դոլար, արդյունահանվել էր 30 միլիոն դոլարի ոսկի:

Լեյլա և Արզու Ալիևաների ընկերությունը

9 տարի առաջ Իլհամ Ալիևը ոսկու 6 հանքերը, որոնց արժեքը մի քանի միլիարդ դոլար է, շահագործման էր հանձնել 4 արտասահմանյան ընկերությունների: Իրականում, գրում է Meydan TV-ն, այդ բոլոր հանքավայրերն անցել էին նախագահական ընտանիքի օգտագործմանը:

2012թ. «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի անցկացրած հետաքննությունը ցույց էր տվել, որ Չովդարի և մյուս ոսկու հանքավայրերի գործունեությունն իրականացնող ընկերությունների հետևում կանգնած են Ադրբեջանի նախագահի դուստրերը:

Ինչպես վկայում են Panama Papers-ի փաստաթղթերը, Ալիևի դուստրերն ամբողջությամբ վերահսկում են Պանամայում գրանցված Londex Resources S.A. ընկերությունը, որին է պատկանում ոսկու հանքերը ղեկավարող կոնսորցիումի 45 տոկոսը: Հետաքննությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ նրանց մասնաբաժինը կազմում է 56 տոկոս:

Ալիևի ընտանիքի անդամներից ոչ ոք չի արձագանքել մեկնաբանություններ տալու մասին խնդրանքին, որը նրանց բազմիցս ուղղել է OCCRP-ը՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը:

Ինչպես ցույց են տալիս Panama Papers-ում պարունակվող ֆինանսական փաստաթղթերը, Londex Resources S.A. ընկերությունը ոսկու արդյունահանման վրա ծախսել է 230 միլիոն դոլար:

Ադրբեջանի հյուսիսում գտնվող Չովդար գյուղում կառուցվել էր վերամշակող գործարան, ու մինչ իր գործունեության անսպասելի դադարեցումը կոնսորցիումն ապահովել էր 30 միլիոն դոլարի ոսկու արդյունահանում:

Վաճառքի ենթադրյալ պատճառներ

Ի՞նչը կարող էր դառնալ նման հեռանկարներով ու հնարավորություններով ընկերության գործունեության անսպասելի կասեցման պատճառը:

Ոսկու պաշարները միայն Չովդարի հանքավայրում գնահատվում են 2,5 միլիարդ դոլարի: Ենթադրություններից մեկն այն է, որ կառույցի ոչ թափանցիկության հետևանքով ընկերությունն անսպասելի դժվարությունների է բախվել, կարծում է OCCRP-ն:

Արդյո՞ք օֆշորային ընկերությունը և կոնսորցիումը դարձան ոչ շահութաբեր կամ անգամ վնասով աշխատող, թե՞ կա արդյոք իրական պատճառ, թե ինչու Իլհամ Ալիևը որոշեց իր պետությանը վաճառել այդ օֆշորային ընկերությունում իր ընտանիքի մասնաբաժինը:

Այդկերպ Ադրբեջանն Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժեցող ոսկու հանքերը, որոնք հափշտակվել էին իրենից կոռուպցիոն եղանակներով 2006թ.:

 

Տեսանյութեր

Լրահոս