Վերացրեք ձեռքերի շագանակագույն բծերը
Կանանց մոտ 40-ից հետո սկսում են ի հայտ գալ շագանակագույն, հարթ պիգմենտային բծեր, որոնք փչացնում են ձեռքերի արտաքին տեսքն ու մատնում են տարիքը:
Takprosto կայքն առաջարկում է հրաշալի միջոց, որը կօգնի մաքրել մաշկն այս պիգմենտային բծերից: Այս դեպքում ձեզ լավագույնս կօգնի սոխը:
- 2 ճ/գ սոխի հյութ
- 2 ճ/գ քացախ
Նմանատիպ մաքրող միջոց պատրաստելը չափազանց հեշտ է: Պարզապես խառնեք սոխի հյութն ու քացախը, քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին: Եթե կանոնավոր կերպով ձեռքերին քսեք այս քսուքը, ապա կարճ ժամանակ անց ընդմիշտ կմոռանաք պիգմենտային բծերի մասին:
Մոտավորապես 2 շաբաթ անց կնկատեք, որ պիգմենտային բծերը վերանում են:
Այս դիմակից հետո, տհաճ հոտից ազատվելու համար, պարզապես կիտրոնի կեղև օգտագործեք: Կեղևով տրորեք ձեռքերը, ու սոխի հոտից ոչինչ չի մնա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը